Posted in Նախագիծ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ

Հունվարյան նախագծեր. 2-րդ ուսումնական շրջան.հունվարի 09-31


Մանկավարժության լաբորատորիայի մշակած հունվարյան ուղեցույց

Ձմեռային ուսումնական ճամբար 2023 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորս շրջան է գործում։ Երկրորդ և չորրորդ շրջանները տարբերվում են իրենց կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով՝ ճամբարային-հետազոտական, համագործակցային շրջանններ են։

Երկրորդ և չորրորդ շրջաններն էլ իրենց ճամբարային բովանդակությամբ են տարբերվում։ Երկրորդ շրջանում գերակշռում են ձմեռային սպորտաձևերը, խաղը, արշավները, իսկ չորրորդը՝ հավեսի հունիս /լող, քաղաքային քայլք և զբոսանք, արշավներ քաղաքից դուրս և այլն/։



Մասնակիցները—Հյուսիսային դպրոց, 4-5-րդ դասարաններ

Ժամանակահատվածը— հունվարի 09-31

«Ուսումնական ձմեռ» նախագիծ


Ազգային պարերի ուսուցում. նախաագիծ 

Հայկական տարազ. նախագիծ


«Հայկական զարդանախշ», ազգային ձեռագործ արվեստ սովորող-սովորեցնող նախագիծ- Լենա Նալբանդյան 


Լեգո ճարտարապետությունհամագործակցային նախագիծ— Իվետա Ջանազյան և ընկերներ

Երևան քաղաքի թանգարանները. նախագիծ

Ուսումնական ճամփորդություններ

Սևաբերդ

Գեղասահքի մարզադպրոց

Հայաստանի պատմության թանգարան 

Այց Մատենադարան

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Դվին մայրաքաղաքի հնատեղի

Posted in Հաշվետվություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ

Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Այսօր Հյուսիսային դասարանի սովորողները Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում էին՝ դիտելու  «Սանտայի հյուրերը»  ամանորյա ներկայացումը:

Posted in Ճամփորդություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ

Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Աղբյուրը՝ Կարինե Խառատյանի բլոգից

Օրը՝ դեկտեմբերի 19
Մեկնումը՝ 12:00
Ժամանումը՝ 14:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատու՝ Կարինե Խառատյան, Աննա Մանուկյան

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4

https://www.google.com/maps/embed? pb=!1m28!1m12!1m3!1d24387.658404001664!2d44.46782564920178!3d40.176635331181636!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e0!4m5!1s0x406abdc3e1cb5cd1:0xbcb5625e1baef3de!2zNjksIDEg1ZDVodaG1obVuNaCINaD1bjVstW41oEsINS11oDWh9Wh1bYgMDAwNCwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d40.174317099999996!2d44.4562245!4m5!1s0x406abce394a2760d:0xc02a16e6d5083eb5!2z1LXWgNaH1aHVttWrINWA1bjVvtWwLiDUudW41oLVtNWh1bbVtdWh1bbVqyDVodW21b7VodW2INW61aXVv9Wh1a_VodW2INW_1avVr9W21avVr9Wh1bXVq9W2INWp1aHVv9aA1bjVtiwg1Y3VodW11aHVqS3VhtW41b7VoSDVutW41bLVuNW_1aEsINS11oDWh9Wh1bY!3m2!1d40.184365!2d44.5176766!5e0!3m2!1shy!2s!4v1671026977956!5m2!1shy!2s

Նպատակը՝ «Ամանորի ծես» նախագծի շրջանակում դիտել «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝ 1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Posted in Հաշվետվություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ

«Ձմեռ» աշխատանք ջրաներկով

Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները «Ամանոր» ուսումնական նախագծի շրջանակներում կատարեցին ջրաներկով աշխատանք։ Երեխաները շատ ոգևորված աշխատեցին և ապահովեցինք տոնական տրամադրություն։

Posted in Ճամփորդություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ

Ուսումնական ճամփորդություն. մուլտֆիլմի դիտում

Աղբյուրը Անուշ Աթայանի բլոգից

Օր՝ դեկտեմբերի 7

Ժամ՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Ճամփորդության ղեկավար՝ Անուշ Աթայան

Օգնականներ՝ Աննա Մանուկյան

Վայր՝ Սինեմա Սթար. Դալմա Գարդեն մոլ

Նպատակ՝ Ամանորյա մուլտֆիլմի դիտում

Խնդիրներ՝

  • Միասին ճանապարհ գնալու հմտությունների զարգացում
  • Ֆիլմի դիտման ընթացակարգի ծանոթացում
  • Ամանորյա ուրախ և բարձր տրամադրության ստեղծում:

Ընթացքը՝

Նախապես սովորողներին տեղեկացնում ենք ճամփորդության մասին, տեղեկացնում մուլտֆիլմի բովանդակությունը: Ծնողներից նախապես ճշտում ենք մասնակից սովորողների թիվը և պատվիրում մեքենա, որով պետք է կազմակերպենք մեր այցն ու վերադարձը: