Posted in Մանկավարժական ակումբ

Ապագայի թեքումով դպրոց: Միխայիլ Պոստնիկով

Շնորհակալություն հետաքրքիր և ուսուցանող նյութի համար։

Հոդվածը շատ հետաքրքիր էր:Ինձ դուր եկավ հեղինակի մոտեցումը այդ խնդրին: Կարծում եմ այս թեման մեր օրերում շատ արդիական է, և մենք բոլորս էլ հաճախ բախվել ենք նման խնդիրների: Համամիտ եմ, որ դպրոցը պետք է պատրաստի կյանք մտնելուն, և ոչ թե գերծանրաբեռնի սովորողներին: Գերծանրաբեռնված դպրոցական ծրագրերը սովորողին զրկում են  նոր հայացքներից, դատողությունից: Դպրոցներում աշակերտների մեծամասնությունը ծանրաբեռնված ծրագրերի և հոգնածության պատճառով սովորում է բարձր գնահատականի համար :

Դպրոցներում յուրաքանչյուր ուսուցիչ ստիպում է սովորել իր առարկան, անկախ նրանից՝ այդյո՞ք սովորողին պետք է դրա իմացությունը: Կարծում եմ, որ դպրոցներում կարող են անցնել բոլոր առարկանները, սակայն քիչ դասաժամերով, որպեսզի սովորողներին չծանրաբեռնեն: Պետք է սովորողի մոտ հետաքրքրություն առաջացնել դասավանդվող առարկայի մեջ, որպեսզի սկսի ուսումնասիրել այն: Կարծում եմ ցանկացած մարդ պետք է տեղեկություն ունենա տարբեր բնագավառներից: Լինում են դեպքեր ,որ  անհրաժեշտ է լինում դրա կարիքը:

 Նաև համաձայն եմ այն մտքի հետ, որ կյանքին պատրաստ լինել նշանակում է ունենալ գիտելիքներ ու հմտություններ և դրանք են’ գրագիտությունը, բարոյագիտությունը, գեղագիտությունը և ֆիզիկական կուլտուրան։ 

Համամիտ եմ նաև հեղինակի այն մտքի հետ, որ քննությունները հոգեբանական, հուզական մեծ սթրես են : Բուհ ընդունվելը չպետք է լինի սթրես: Շատ հաճախ ուսանողները սխալվում են իրենց մասնագիտության ընտրության հարցում, նախապատրաստական դասընթացները կարող են հրաշալի կողմնորոշիչ դեր ունենալ այդ հարցում: Իսկ պրակտիկաների շնորհիվ ավելի հստակեցնեն որոշումները: 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ բլոգ: Ես Աննա Մանուկյանն եմ: Ավարտել եմ Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը, որակավորվել եմ որպես մանկավարժ: Սիրում եմ երաժշտություն լսել և ճամփորդել:

Թողնել մեկնաբանություն